Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Փորձագետն իր աջակցությունն է հայտնել

ՀՀ ԱՆ. Փորձագետն իր աջակցությունն է հայտնել

Հայաստանում Ասիական զարգացման բանկի փորձագետ Հիդդո Հյուիթզինգին այսօր հյուրընկալել է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը: Մանրամասնելով այցի նպատակը` փորձագետն իր աջակցությունն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարության մարդկային ռեսուրսների պլանավորման և ծառայությունների արդյունավետ իրականացման նախաձեռնություններին։

Խորհրդատվության շրջանակներում Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում նախատեսվում է ներկայացնել ամբուլատոր և հիվանդանոցային ծառայությունների մարդկային ռեսուրսների ու հաստատությունների կարողությունների պլանավորման ուսումնասիրության աշխատանքային քայլեր, քննարկել ապագա ծրագրերը և առաջարկությունները:

Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանում Ասիական զարգացման բանկի դերն առողջապահության համակարգի հետագա զարգացման և փոխհամագործակցության գործընթացում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ